«Զանգ ահարեք բջջայինիս». Դոնալդ Թրամփ
Դիտել նաև
Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ
Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում Բայդենը կկործանի ԱՄՆ-ն
Թրամփին կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում
Դոնալդ Թրամփը ձերբակալվել է
Դոնալդ Թրամփին ավելի քան 30 մեղադրանք է առաջադրվել
«Զանգահարեք բջջայինիս», - հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր հեռախոսահամարը տվեց միանգամից մի քանի առաջնորդների: «Associated Press»-ի տվյալներով, Թրամփը գտնում է, որ այդպես կապն ավելի օպերատիվ կլինի:
Չինովնիկները պնդում են, որ Թրամփն անմիջական շփման կոչ է արել կանադացի և մեքսիկացի գործընկերներ Ջասթին Թրյուդոին և Էնրիկե Նյետոին: Հաղորդում է «Россия 24»-ը: Եւ, իբր, Թրյուդոն արդեն օգտվել է այդ առաջարկից: Տեղեկատվություն կա նաև, որ ԱՄՆ նախագահը համարներով է փոխանակվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Սակայն անվտանգության փորձագետները հիացած չեն Թրամփի այդ նախաձեռնությամբ: Նշվում է, որ դա դիվանագիտական արարողակարգի խախտում է՝ սպառնալիքի տակ կարող է հայտնվել հաղորդագրությունների գաղտնիությունը:
Zham.am