Գերիներին առանց աղմուկի բերեք. Մնացական Բիչախչյան
Դիտել նաև
Իր աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը կախող Անդրեասյանը դժգո՞հ է Նիկոլի ընտրությունից. Ի՞նչ են մտածում ԲԴԽ-ում Մնացական Մարտիրոսյանի նշանակման մասին
Տեսեք, թե տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին. Տեսանյութ
Հասարակությունը «վարակիչ» վիրուսի նման պետք է միմյանց փոխանցի հայրենասիրություն
Երկրում հայի արյուն չթափելու, հայը հայի դեմ չհանելու միակ ողջամիտ տարբերակը կառավարության հրաժարականն է
Ժողովրդին դիպուկ գրառումներ պետք չեն, այլ պաշտոնական, հստակ տեղեկատվություն
Նախ գերիներին առանց աղմուկի բերեք, մի նկարեք: Հետո պետք չէ այսքան խորացնել քննարկումները նրանց շուրջ: Նրանք երեխաներ, հարազատներ ունեն: Նրանցից ով է հերոս, անձնուրաց ու խիզախ մարտիկ, ժամանակը կտա գնահատականը: Բայց նրանց սպասող երեխաների ապրումները վերջ դնելու փոխարեն, ծայրահեղ տարբեր քննարկումներով ավելի ենք խորացնում:
Ախր նրանց հարազատների սպասման ամեն մի րոպեն դժոխային է եղել, անկախ նրանից գերի ընկնողն ով է:
Մի կողմից ասում են ինչի Արցախից գերի չկա, մյուս կողմից՝ արցախցին գերի չէր ընկնի, իրեն կպայթացներ: Գիտեք մեր ցավն ինչումն է, իրար հանդեպ ատելության վարպետ ենք, հարկ եղած դեպքում էլ գիտության նոր ճյուղ կհիմնենք՝ «ատելագիտություն»: Էս թեզը հնանա սկսելու ենք ապարանցի քանի գերի ընկավ, երևանցի, կապանցի քանի և շարունակ: Մենք ամբողջ կյանքերս գերի ենք մեր պատրանքներին, մենք գերի ենք ինքներս մեզ: Երբ մենք ազատենք ինքներս մեզ մեր ստեղծած գերությունից, ուժեղ կլինենք ու միասնական:
Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության
նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից