Կարասինը Բաքվին ու Երևանին զենք մատակարարելու պարտաճանաչության մասին
Ռուսաստանի կողմից հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, զինամթերք մատակարարելիս հաշվի է առնվում պարտաճանաչ վերաբերմունքը մատակարարումներին, ասաց ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Ուժերի հարաբերակցությունն անքակտելի է: Մենք զենք ենք մատակարարում Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին: Հաշվի է առնվում, որ չնայած Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, բայց գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին պարտաճանաչ վերաբերմունքը մատակարարումներին, և կարծում եմ, դա բավականին բնորոշ է Ռուսաստանի Դաշնությանը», - ասաց Կարասինը «Haqqin.az»-ին տված հարցազրույցում, պատասխանելով Երևանին ռուսական «Իսկանդերներ» մատակարարելու հարցին:
Կարասինը նաև նշեց, որ «ղարաբաղյան հակամարտությունը բավականին կոշտ քննարկումների լրջագույն հանգույցն է միջազգային հարթակում», սակայն Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտության կարգավորման հարցում, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ շարունակելու է աշխատանքն այդ ուղղությամբ:
Zham.am