Քեմերոնին դատապարտել են առանց հերթի գուլպաներ գնելու համար (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նկատվել է Լոնդոնի խանութներից մեկում՝ մի քանի զույգ գուլպաներ գնելիս:
Կարծես թե այդ անմեղ զբաղմունքը պետք է որ առանձնակի ուշադրության չարժանանար: Դա ոչ միայն արժանացավ ուշադրության, այլև լուրջ քննադատության ենթարկվեց նաև Քեմերոնը:
Քեմերոնը JD Sports խանութում մի քանի զույգ զեղչված գուլպաների համար որոշել էր վճարել դրամարկղում առանց հերթը պահելու, և հենց այդ ժամանակ էլ խանութի այցելուներից մեկը ֆիքսել է նրան «հանցանքի» պահին:
«Չեմ հասկանում, ինչու հիմա նա պետք է հատուկ վերաբերմունքի արժանանա, չէ որ նա արդեն վարչապետ չէ: Չնայած դրան, նա փորձել է կանգնել բոլորից առաջ», - կիսվել է կինը:
Պատահարը բուռն արձագանք է գտել սոցիալական կայքերում:
Zham.am