Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրելիս (Լուսանկարներ)
Դիտել նաև
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Փաշինյանի դատված քեռու տղան բուհի դիպլոմ չունենալով՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի օգնականի պաշտոնն է զբաղեցնում. Լրագրող
Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավ անդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:
Լրագրողներից մեկի հարցին՝ իր որ գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած մեդալը, Մխիթարյանը պատասխանեց՝ «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»:
Հարցին, թե ինչ է իրեն ասել Սերժ Սարգսյանը մեդալը հանձնելիս, Մխիթարյանը պատասխանեց, որ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանն աշխարհում լավագույն կերպով ներկայացնելու համար և շնորհավորել է մեդալը ստանալու կապակցությամբ:
Zham.am