1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Բերման են ենթարկել ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց Արմեն Սարգսյան․ Պետք է շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հանրապետության հրապարակում այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքն է (Տեսանյութ) Հայտնի է, թե որտեղ է պահվում Նիկոլ Փաշինյանը Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին ԲՀԿ -ն կոչ է անում ազատ արձակել պատգամավորներին և նստել երկխոսության ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ԼՐԱՀՈՍ
Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին Այս պահի դրությամբ հիվանդանոց է տեղափոխվել 15 քաղաքացի Հրաժարվում եմ մեդալից, որը ստորագրել է Սերժ Սարգսյանը. Անահիտ Բախշյան Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, մենք չենք ասում ոչ մեկին ծախված․ Աննա Հակոբյան. Տեսանյութ Կարեն Կարապետյանը սթափության և զգոնության կոչ է անում. Տեսանյութ Բերման են ենթարկել ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում Ռուս բլոգերը հիացած է հայկական թավշյա հեղափոխությունով. Տեսանյութ Չի կարելի էս իրականության հետ հաշվի չնստել Այսօր ամբողջ օրը ագելափակվել էր Մարտունի - Երևան ճանապարհը Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին Հորդորում եմ բոյկոտել վարչապետի աշխատակազմի «фас»-ով աշխատող բոլոր այսպես կոչված փորձագետներին Հարթակից քաղաքական բովանդակություն խիստ պակաս կա Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց Ցուցարարները հրաժարվեցին բարձրախոս տրամադրել Զարուհի Փոստանջյանին Արմեն Սարգսյան․ Պետք է շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի կոչը ՀՀ քաղաքացիներին Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հանրապետության հրապարակում այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքն է (Տեսանյութ) Հայտնի է, թե որտեղ է պահվում Նիկոլ Փաշինյանը Երևան Մոլը փակվեց Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին Ջավախքը ձեզ հետ է. Լուսանկար ԲՀԿ -ն կոչ է անում ազատ արձակել պատգամավորներին և նստել երկխոսության Դիմակավորված անձինք՝ Ավանի ճանապարհին (տեսանյութ) ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը Հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից. Նիկա Բաբայան «Հումանիտար միջանցք բացեք՝ Սերժ Սարգսյանը հեռանա»․ Անդրանիկ Թևանյան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվում է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագիր»-ը Սարգսյանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղան Գյումրիում գործադուլ էին հայտարարել տոնավաճառների աշխատողները. Տեսանյութ Ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին (Տեսանյութ) ՕԵԿ-ը կոչ է անում ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին Դեմկուսը դատապարտում է բռնի ուժի կիրառումը Երկրում սրիկայակույտի դիկտատուր է հաստատվում Ուղիղ. Երևանն այս պահին Էրեբունիում դիմակներով անհայտ անձիք մահակներով բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ (տեսանյութ) Euronews -ը անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին րոպեներ առաջ. Լուսանկարներ, տեսանյութ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ԱԱԾ-ն նոր տեսանյութ է հրապարակել ահաբեկչության դեպքով. գաղտնալսել է ձերբակալվածներին ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Անթույլատրելի ենք համարում ԱԺ պատգամավորներին ուժով հեռացնելու փաստը և քաղաքացիների նկատմամբ բռնությունը․ ԼՀԿ ԱԱԾ֊ն հաղորդագրություն է տարածել Սերժը ցանկանում իր հետ միասին ոչնչացնել իր շուրջը հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը Բաց նամակ նախագահներին. Այս իրավիճակում մի՛ եղեք որպես դիտորդ Ձերբակալվել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են» (տեսանյութ) Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը ՄԻ Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության բաժիններում Վերնիսաժից մարդկանց են բերման ենթարկում Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. ՀՔԾ-ն հաստատում է «Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում». Ալեն Սիմոնյան Սերժ Թանկյան. «Մարդիկ չպետք է գնան այդ քայլին» Լյովա Երանոսյանը փորձեց հարվածել Սասուն Միքայելյանին (Տեսանյութ) «Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու»․ Կարեն Կարապետյան Նա փաստորեն, ՊԱՏԵՐԱԶՄ հայտարարեց ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ուղիղ. Փաշինյանին ուժայինները տարել են. Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ. Ձայնային նռնակներ են կիրառվել. Երևան են բերվում ոստիկաններով լի ավտոբուսներ Դուք դասեր չեք քաղել մարտի մեկից. Սերժ Սարգսյանը չցանկացավ շարունակել բանակցությունները (Տեսանյութ) ԱՎԱՐՏՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ (ուղիղ միացում) Ավստրալիական 7NEWS-ն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ BBC- հայտնել է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի րոպեներ անց կայանալիք հանդիպման մասին. Տեսանյութ, Լուսանկար Բերման ենթարկվածներ՝ քաղաքապետարանի հարակից տարածքից, այդ թվում՝ անցորդներ. Տեսանյութ Հայ մարզիկները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին. Տեսանյութ Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվել Հանրապետության հրապարակի ամենամարդաշատ հանրահավաքը՝ օդից. Factor.am-ի բացառիկ կադրերը Բերման է ենթարկվել Դավիթ Սանասարյանը Լարված իրավիճակ գիշերային Երևանում. Տեսանյութ Տարեց մարդը լացելով անցնում է փշալարերի միջով. Տեսանյութ Շառլ Ազնավուրը հայտարարությամբ է հանդես եկել Շտապ լուր. վաղը առավոտյան Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև բանակցություններ կկայանան. Տեսանյութ Ուղիղ միացում Երևանից. այս պահին Վանաձորում փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված քաղաքացու հետ Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածում. Պաշտպան Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունները. Թրանսփարենսի Ինթերնեշն
Հարցում

Թոմ Քաթինան դարձավ 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար

Երեւանում երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։ Նա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից։ «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Օսկարակիր դերասան, The Sentry եւ Not On Our Watch նախաձեռնությունների համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահող Ջորջ Քլունին, խոսելով բժիշկ Քաթինայի մասին, ասել է. «Քանի դեռ բռնություններն ու պատերազմները սպառնալիք են մնում մարդկային ոգուն ու տոկությանը, կարեւոր է աջակցել, ճանաչման արժանացնել ու մեծարել բժիշկ Քաթինայի պես մարդկանց, որոնք անձնազոհության գնով օգնում են ուրիշներին ոչ միայն պահպանել իրենց գոյությունը, այլեւ հասնել բարօրության։ Թոմ Քաթինան բոլորիս համար իր ամենօրյա աշխատանքով իրական փոփոխություն բերող մարդու օրինակ է»։

Թոմ Քաթինան ստանալու է 100,000 դոլարի պարգեւը եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետեւյալ երեք կազմակերպություններին՝

Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
Aktion Canchanabury, Գերմանիա

Վերջին ինը տարիներին «Գթության Մայր» հիվանդանոցում Թոմ Քաթինան, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար՝ Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ տեւական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Օգնություն ստանալու համար մարդիկ երբեմն մի ամբողջ շաբաթ քայլում են եւ սովորաբար հիվանդանոց են այցելում ռմբակոծություններից ստացած վնասվածքներով եւ բազում այլ հիվանդություններով՝ ոսկորների կոտրվածքներից մինչեւ մալարիա ու թերսնում։ Ընդհանուր առմամբ՝ բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի եւ տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում։

Դառնալով 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինան ասաց. «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի եւ եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը»:

«Թոմ Քաթինան ներշնչանքի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր երբեւէ կասկածի են առել մարդկայնության գոյությունը։ Չնայած անարդարությանն ու զոհողությանը՝ նա իր կյանքը նվիրել է հաջորդ սերնդի համար պայծառ ապագա երաշխավորելու գործին»,– ասաց Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։ «Այլոց մատուցած նրա ծառայությունը ոգեշնչող է, եւ մենք հուսով ենք, որ նրա շնորհիվ փրկածները կշարունակեն երախտգիտության շղթան՝ իրենց հերթին դառնալով փրկիչներ»։

2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցում էին հումանիտար ոլորտի առաջատար ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին, Էռենստո Սեդիլյոն եւ Վարդան Գրեգորյանը։

Թոմ Քաթինային շնորհավորեց Մարգարիտ Բարանկիցեն, ով Բուրունդիի «Մեզոն Շալոմ» մանկատան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է դարձել երեխաների հույսի եւ արժանապատվության վերականգնման գործին բացառիկ նվիրվածության համար: Մարգարիտն ասաց. «Ավրորա մրցանակն անչափ կարեւոր դեր ունի աշխարհով մեկ մարդկանց հուսադրելու գործում, եւ ես հպարտ եմ, որ ինձ է միացել այնպիսի համեստ ու ոգեշնչող անհատ, ինչպիսին Թոմ Քաթինան է։ Ես խոնարհվում եմ բոլորին սեր տալու նրա անձնազոհ ջանքերի առջեւ եւ ի սրտե շնորհավորում նրան այս պատվավոր մրցանակը ստանալու առթիվ»։

«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության հյուրերը մեծարման արժանացրին նաեւ այս տարվա մյուս չորս հավակնորդների բացառիկ ներդրումը։ 2017 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն էին «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը (Սոմալի), «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Սիրիայի Մադայա քաղաքի դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Փանզի հիվանդանոցի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։

«Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի ոգու մարմնավորումն է, եւ մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրան եւ այն բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք աջակցում են նրան՝ ոգեշնչելով շարունակելու իր անձնվեր աշխատանքը՝ չնայած աներեւակայելի ծանր պայմանների»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրա պատմությունը եւ լույս սփռել աշխարհում գոյություն ունեցող բարի կամքի վրա, որպեսզի այլոց օգնելը դառնա համաշխարհային մշակույթի մի մաս»։

2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարելուն նախորդել է «Ավրորա» մարդասիրության ցուցիչի՝ հանրային կարծիքի ամենամյա համաշխարհային հետազոտության երկրորդ տարվա արդյունքների հրապարակումը։ Հետազոտությունը անդրադարձել է մարդասիրական պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքին, մարդասիրական միջամտության արդյունավետությանը եւ անհատների՝ այլոց համար գործելու դրդապատճաների վերհանմանը։ Հետազոտությունը պարզել է, որ մարդասիրական քայլերի նկատմամբ աջակցության մակարդակն աշխարհում կտրուկ անկում է ապրում, իսկ պոպուլիզմի աճը բացասաբար է ազդում փախստականներին աջակցելու ջանքերի շուրջ հանրային ընկալման վրա։

«Հուսով ենք, որ այս տարվա հետազոտության արդյունքները կնպաստեն, որ մարդիկ ոչ միայն գիտակցեն արդյունավետ ազդեցություն ունենալու գործում իրենց կարողությունները, այլեւ ոգեշնչվեն՝ այդ ուղղությամբ գործելու»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ «Մեր նախաձեռնության միջոցով՝ մենք բոլորին, ովքեր ոգեշնչվել են Թոմ Քաթինայի անձնվեր գործից, քաջալերում ենք սեփական հետքը թողնել աշխարհում՝ ընդլայնելով փրկիչների եւ, ամենակարեւորը, փրկվածների շրջանակը։ Մարդկայնության հանդեպ հույսը վերականգնել կարող ենք բոլորս»։

website by Sargssyan