Մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքը (Տեսանյութ)
Նկարում պատկերված սպիտակ քողարկչի տակ գտնվում է, ավելի ճիշտ գտնվում էր, ադրբեջանական բանակի ОСА զենիթահրթիռային համակարգն է, որը տեղակայվել էր առաջնագծում ու դրա օգնությամբ ադրբեջանակի բանակի «զինվորները» սադրանքների էին դիմում:
Տվյալ զինվորական տեխնիկայի ուղղությամբ հայկական բանակի հրետանավորները կատարել են 3 կրակոց և բոլոր կրակոցները հասել են նպատակին: Առաջին կրակոցը ընկնում է հենց քողարկչի կողքը՝ բեկորային վնաս հասցնելով տեխնիկային և զինվորներին, հաջորդ երկու կրակոցները,իրար հետևից, ցակում են քողարկիչը ու երկուսն էլ նույն տեղից խոցում են թշնամու բանակի զինվորական տեխնիկան: Նկարում խոցված մասը երևում է քողարկչի վրայի սև կլորով:
Ու այս տեխնիկան խոցված տեխնիկաներից ընդամենը մեկն է: Մեր հրետանավորները այսպիսի ճշգրիտ հարվածներով շարքից հանում են թշնամու բանակի զինվորներին և զինվորական տեխնիկաներին:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից