Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ը միակողմանի փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ժամը 20:00-ի դրությամբ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ին ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների իրականացման արդյունքում նշած հատվածը միակողմանի փակ է: Ճանապարհի մաքրման աշխատանքները կվերսկսվեն վաղն առավոտյան:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: