Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել
Սերժ Սարգսյանը նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Այսպես՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: