Էրդողանի թիկնապահների գործողություններից տուժածները ցուցմունք կտան ԱՄՆ կենգրեսում
Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ցուցմունքներ կտա ԱՄՆ կոնգրեսի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած հայ և քուրդ ցուցարարները Վաշինգտոնում հանդես կգան որպես վկա, հանդես կգա նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ Լուսիկ Ուսոյանը և բողոքի ցույցի կազմակերպիչ Մուրատ Յուսաին, որոնք հայտնվել էին տուժածների թվում:
Լսումները տեղի կունենան այսօր. դրանք ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ պատահարի հետաքննության մաս են հանդիսանում:
Zham.am