Կարեն Բոթոյանն այսօր կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ
Դիտել նաև
Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի
Թշնամին առավոտից հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները Գեղարքունիքի մարզում են
Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, 2 և 3 րոպե են տևել
Հայտնի է, թե որքան տարածք է գրավել Ադրբեջանը Գեղարքունիքում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում և կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց և հետո հրաժարվեց մանդատից»:
Մանրամսները՝ թերթի այսօրվա համարում: