Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ. Էդվարդ Նալբանդյան

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից։

Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանի ավանդական բազմազանության պահպանումը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, որը միջազգային տարբեր հարթակներում իր ակտիվ մասնակցությամբ փորձում է իր նպաստը բերել այս կարևոր հիմնախնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերում։

Համաժողովին մասնակցում էին շուրջ վաթսուն միջազգային կազմակերպությունների և պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

Նախարարական համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-րդը։

Համաժողովի պլենար նիստը բացվեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ելույթով։

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու և Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմում: Մերձավոր Արևելքի՝ համակեցության և հանդուրժողականության ավանդույթի վրա խորապես արմատավորված բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում ոչ միայն քաղաքակրթական առումով, այլև անվտանգության կարևոր գործոն էր հանդիսանում: Այսօր էթնիկ, կրոնական, ներառյալ՝ քրիստոնեական փոքրամասնությունները դարձել են առավել խոցելի խմբեր և ահաբեկչական խմբավորումների կողմից այլատյացության գաղափարախոսությամբ դրդված վայրագությունների հետևանքով զանգվածաբար արտագաղթում են այս տարածաշրջանից։

Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Մերձավոր Արևելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլև կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով:

Եվս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որևէ առնչություն չունի բռնության հետ: Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Իրապես, սպառնալիքը, որին բախվում են Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական համայնքները, ոչ միայն զուտ ֆիզիկական գոյության, այլ նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել և համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները:

Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին:

Կիսելով Հորդանանի արտգործնախարարի կարծիքը, որ մի կողմից կա ահաբեկչական փոքրամասնությունը և մյուս կողմից ողջ քաղաքակիրթ աշխարհը, կցանկանայի ընդգծել, որ քաղաքակիրթ մեծամասնության ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն ահաբեկչությունը սնուցող պայմանների վերացմանը։

Հարգելի գործընկերներ,

Պատահական չէ, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն առաջատար դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բռնությունների դեմ պայքարում: Հայոց ցեղասպանության տարիներին Մեքքայի Հաշիմյանների էմիր Հուսեյն Բին Ալին հայերին պաշտպանելու հատուկ հրահանգ արձակեց: Կարեկցանքի և հոգատարության արժեքները չեն կորցրել իրենց այժմէականությունը: Դրանք խորապես արմատավորված են Մերձավոր Արևելքի դարավոր ավանդույթներում և պետք է օրինակ ծառայեն մեր ջանքերը համախմբելու համար:

Սիրիական ճգնաժամը խորացրեց տարաձայնությունները ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ դրա հիմքում ընկած պատճառների, զարգացումների և հանգուցալուծման ուղիների վերաբերյալ, սակայն մենք պետք է միասնական լինենք մարդասիրական հարցերում: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից:

Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վերահաստատում են կոնվենցիայի արդիականությունը, որը հստակորեն սահմանել է պատժի ենթակա գործողությունները, ներառյալ՝ հանցակցությունը: Ինքնության հողի վրա իրականացված հանցագործություններում ներգրավված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն պետք է դիտարկվի այս կոնվենցիայի դրույթների ներքո:

Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը:

Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաև շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում:

Սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները և քրդերը, Սիրիայում և Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները։

Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բազմազանությունը պահպանելու, պաշտպանելու և խրախուսելու առաքելությունը կարևոր է քաղաքակրթական, մարդասիրական և անվտանգության տեսանկյուններից, ինչն էլ այն դարձնում է արդի ամենակարևոր մարտահրավերներից մեկը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan