ԱՄՆ-ն կրճատել է Հայաստանին տրվող օգնությունը 67 %, Ադրբեջանին՝ 90 %
Դիտել նաև
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Ադրբեջանը ռազմաօդային վարժանքներ է կատարել
Ինչպես հաղորդում է «Massis Post»-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հրապարակել է 2018 թվականի բյուջեի խորհրդատվությունները Կոնգրեսին, որով նախատեսվում է բյուջեի զգալի կրճատում:
Նոր փաստաթղթում զգալի կրճատվել է արտասահմանյան պետություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը:
Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 20.4 մլն դոլարից դառնալով մոտ 7 մլն: Ադրբեջանին տրամադրվող օգնությունն էլ կկրճատվի 90 տոկոսով, կազմելով՝ մեկ միլիոն դոլար:
Բացի այդ, բյուջեով վերահաստատվել է 907-րդ ուղղումը, որով արգելվում է Ադրբեջանին օժանդակություն տրամադրել, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի շրջափակումը:
Zham.am