Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը

Դավիթը ամեն անգամ դիրք բարձրանալիս իրեն ուտելիքի համար տրամադրված գումարից տղերքին սիգարետ էր գնում

Դավիթ Աթոյանը Դիրքերում հաղորդաշարում աշխատում է ուղիղ մեկ տարի: Դավիթի հավասարակշռված լինելու մասին պետք է հարցնել ոչ թե ինչ որ դրսից ֆինանսավորվող հկ-ների, այլ զինվորներին, սահմանապահներին, մեր այցելած դիրքերի և զորամասների հրամանատարներին և գործընկերներին:

Դավիթին վերցրել եմ իմ հետ աշխատելու ոչ թե նրա օպերատրական հմտությունների և փորձի հիման վրա, այլ հաշվի առնելով, որ սոցիալապես ծանր վիճակում էր, ուներ երեք երեխա որոնցից մեկը ունի նաև առողջական խնդիրներ և իհարկե հաշվի է առնվել նաև նրա անվախությունը, նվիրվածությունը Հայրենիքին և մեր սահմանների պաշտպանությանը, և իհարկե զինվորական փորձը, քանզի Դավիթը ինքը երկու տարի անսխալ ծառայել է մարտական դիրքերում: Այսօր նրան դիրքեր թույլատրել չթույլատրելու հարց բարձրացողները նրա ծառայության ժամանակ գային պահանջեին, որ նրան թույլ չտային երկու տարի զենքով դիրք պահեր:

Դավիթի անձնական խնդրիներին ծանոթ չեմ եղել, բայց իմ հետ աշխատանքի ընթացքում ինչպես և ցանկացած երիտասարդի հետ աշխատելիս անձնական օրինակով միշտ քարոզել եմ ընտանիքի ամրության կարևորությունը: Դավիթը չխոսկան, լուրջ և անտրտունջ ճանապարհի ընկեր է, աշխատանքի բնույթի պատճառով շատ անգամ ենք հայտնվել և կրակահերթերի տակ և անտանելի եղանակային պայմաններում, և անանցանելի հատվածներում, նա բոլոր դեպքերում էլ իրեն դրսևորել է որպես սառնասիրտ, անվախ, խուճապի չմատնվող և իր առաջ դրված խնդիրները գերազանց կատարող անձնավորություն:

Դավիթի կնոջ հետ ծանոթացել եմ և տեղեկացել չորրորդ երեխային սպասելու մասին միայն Դավիթի վիրավորվելուց հետո, երբ մենք առաջարկել ենք երեխաներին և կնոջը տեղափոխվել Երևան և տուն վարձել հիվանդանոցի մոտ որպեսզի պահանջովող երկար բուժման ընթացքում միասին լինեն և մենք էլ կարողանանք օգնել նրա ընտանիքին: Հայոց Ազգային Գվարդիան անմիջապես ձեռնամուխ է եղել Դավիթին և նրա ընտանիքին օգնելու գործին: Դավիթի կինը խոստովանում է որ արդեն մեկ տարի է որ Դավիթը ձեռք չի բարձրացրել նրա վրա, ասելով, որ նախկինում եղել են դեպքեր, բայց ինչ սկսել է աշխատել հիմնական մեր հաղորդման համար նման դեպք չի գրանցվել:

Կիսաբաց Լուսամուտներ հաղորդման մասին իմացել ենք երբ անմիջապես Դավիթի վիրավորվելու լուրերը տարածվելուց հետո ինչ որ ստահակներ դիտմամբ տարածել են նման ինֆորմացիա Դավիթի անունը սևացնելու համար: Կիսաբաց լուսամուտների եթեր դուրս չգալու համար դիմել են ոչ միայն Դավիթը այլ նաև նրա կինը և երկկողմանի ծնողները:

Թե այդ պատվազուրկ հաղորդումը ինչ մեթոդներով է մարդկանց տանում եթերի դա արդեն մի այլ հարց է, որոշ անգրագետներ եթե գտնում են որ դա ընտանիքին օգնելու լավագույն տարբերակն է, ապա ասեմ, որ Դավիթի ընտանիքը երբեք չէր միավորվի եթե հույսը մնար այդ մարդկանց վրա: Արդեն իսկ վերամիավորված և հաշտություն գտած ընտանիքի, ծանր վիրավորված և հանգստի ու խաղաղության կարիք ունեցող ամուսնու համար նույն ինքը Դավիթի կինը երեխաների հետ գնացել էր հեռուստաընկերություն խնդրելու իրեն իսկապես օգնել և եթեր չհանել տվյալ հաղորդումը: Այ հենց այդտեղ է երևում այդ հաղորդման իրական դեմքը, երբ նման խնդրանքը սրիկայաբար անտեսվել է:

Դավիթը անձնական ինչ խնդիրներ է ունեցել, կամ թե ժամանակին ինչ սխալներ է գործել իր կնոջ երեխաների կամ ծնողների նկատմամբ դա առանձին հարց է և այն արդեն իսկ լուծվում էր առանց ընտանիքը հանրայնորեն խայտառակելու կամ պախարակելու միջոցը կիրառելու, որը երբեք չի կարող օգտակար միջոց լինել: Ես ոչ մի բառ չէի գրի տվյալ հաղորդման մասին քանզի ամեն ոգ ինքն է Աստծու առաջ պատասխանատու իր արած բարի կամ չար գործի համար, եթե ուղղակի սրիկայաբար և մտածված չհեռարձակվեր այդ էպիզոդը հենց հիմա հենց այս ժամանակ...

Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք սատարել Դավիթին և իր ընտանիքին քանզի Դավիթը մարտի դաշտում ցուցաբերել է աննակրագրելի խիզախություն, տոկունություն, սեփական կյանքը վտանգելով երեք ու կես ժամ առանց որևէ բժշկական օգնության կամ ցավազրկողի դիմացել անտանելի ցավերին, բոլոր իրեն օգնության հասած ընկերներին խաբելով իր իրական վիճակի մասին, որպեսզի հանկարծ իր պատճառով մեկ այլ հայորդի չտուժի և միայն երբ 100% համոզվել է որ անվտանգ է թույլ տվել որ իրեն դուրս բերեն: Եթե արիությունը և քաջությունն ու անձնազոհությունը ունեն ավելի վառ օրինակներ խնդրում եմ ներկայացրեք: Այսքանը !!!

P. S.  Դավիթը ամեն անգամ դիրք բարձրանալիս իրեն ուտելիքի համար տրամադրված գումարից տղերքին սիգարետ էր գնում և բաժանում պատճառաբանելով որ ինքը սոված չի և իրեն այդ գումարը հարկավոր չի!!! 

Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan