Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում միտումնավոր հակառուսական հայտարարություններ է արել Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Պատերազմ Արցախում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում միտումնավոր հակառուսական հայտարարություններ է արել Ստոլտենբերգի այցի նպատակը հակառուսականության ճակատը հենց Հայաստանո՞ւմ ընդլայնելն է. Ագնեսա Խամոյան Փիարն ու երկիրը. Պարզագույն սխեմաներ է կիրառում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ. Ստոլտենբերգ. Տեսանյութ Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ)

Ոստիկանության պաշտոնյան միջոցներ չի ձեռնարկել գողության երկրորդ դեպքի բացահայտման ուղղությամբ. քրգործի նախաքննությունն ավարտվել է.

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է` սահմանված կարգով չեն գրանցել և միջոցներ չեն ձեռնարկել 2015-2016թթ.-ի ընթացում կատարված շուրջ 6 մլն դրամի տարբեր ապրանքների գողության 4 դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Հիշյալ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և քաղաքացի Համլետ Կարապետյանի իրավունքներին:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի աշնանը Հ. Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանին հայտնել է անհայտ անձի կողմից իր առանձնատներ ապօրինի մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերով` 5.320.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքների գողություն կատարելու մասին: Սակայն հիշյալ բաժանմունքի պետը, իր կողմից սպասարկվող տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական դրդումներով, նշված գողության դեպքի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և չի կատարել իր ծառայողական պարտականությունները` միջոցներ չի ձեռնարկել հիշյալ հանցագործության դեպքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու և հանցագործությունն ու այն կատարած անձին (անձանց) բացահայտելու ուղղությամբ:

Նշված գողության դեպքից մոտ 1 ամիս անց Հ. Կարապետյանը կրկին դիմել է Ի. Մեսրոպյանին և հայտնել իր առանձնատներից կատարված ևս մեկ` 360.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողության մասին: Սակայն ոստիկանության պաշտոնյան դարձյալ գրավոր հաղորդում չի ընդունել քաղաքացուց և միջոցներ չի ձեռնարկել գողության երկրորդ դեպքի բացահայտման ուղղությամբ:

Բացի այդ, Հ. Կարապետյանի առանձնատներից 290.000 ՀՀ դրամի տարբեր ապրանքների գողության ևս երկու դեպք էլ արձանագրվել է 2016 թվականի ընթացքում, որոնց մասին հիշյալ քաղաքացին դարձյալ հայտնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ պետին, սակայն վերջինս հանցագործությունների գրանցման և հայտնաբերման ուղղությամբ կրկին միջոցներ չի ձեռնարկել: Փոխարենը, Հ. Կարապետյանի մոտ օպերատիվ-հետախուզական ու անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկելու պատրանք ստեղծելու և նման կերպ իր ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով, իր աշխատակցին` ավագ օպերլիազոր Արմեն Հարությունյանին հանձնարարել է առանց գողությունների դեպքերը գրանցելու, դրանց բացահայտմանն ուղղված ձևական բնույթ կրող այցելություններ կատարել դեպքի վայր: Ընդ որում, Ա. Հարությունյանը նույնպես, չարաշահելով պաշտոնեական դիրքը, գողության դեպքերի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար, Իգոր Մեսրոպյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan