Մայիսի 23-ին, ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ս. թ. մայիսի 23-ին, ժամը 06:00-ից Քարվաճառ-Վարդենիս (23-րդ կմ) ավտոճանապարհին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով, որի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: