Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները վերադառնում են 8 մեդալով
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ սամբիստները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե:
Մարզական սամբոյում ոսկե մեդալ է նվաճել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ) դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (57 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Հարություն Սարգսյանը (57 կգ), Կոլյա Կարապետյանը (62 կգ) և Էդգար Մեհրաբյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում են 29 պետությունների շուրջ 300 մարզիկ-մարզուհիներ: