«Պուտինի խոհարարը» ՍՊԸ է հիմնել «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայում (տեսանյութ, փաստաթուղթ)
Ինչպես հաղորդվում է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինի (Ռուսաստանում հայտնի «Պուտինի խոհարար» անվանումով) «ֆեյք» ընկերություններից մեկը Հայաստանում հիմնադրել է «ԱՍՊ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը, որը գրանցվել է 2014թ. նոյեմբերի 24-ին Երեւանի Արշակունյաց 132 հասցեում՝ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ զինվորական զորամասի հասցեում:
Նշվում է, որ ռուսական բանակի պետգնումներում հաղթել է հայկական ընկերությունը՝ սպասարկելով Հայաստանում ՌԴ ռազմակայանի կարիքները:
Zham.am