«Նախագան եկավ»... Վա՜յ մեզ...
Հանուն մեր նյարդերի - 64
.....................
Խառը ժամանակներ են. ով ինչ հասցնում, թռցնում է: Ոմանք էլ «ուտում են» հայերեն բառերի որոշ հնչյուններ (այդ կարող են անել):
Համեցե՛ք՝ ջղայն (ջղայԻն), ատամնաբուժ (ատամնաբուՅժ), գործնեություն (գործՈՒնեություն), տասչորս, տասվեց... (տասՆչորս, տասՆհինգ...)... Բայց այս կարգի սխալների թագուհին :) սա է՝ «Նախագան եկավ»... Վա՜յ մեզ... Նախագահ, նախագահը, նախագահի և այդպես շարունակ...
Հ.Գ. Հայերենի դասախոսներից մեկն էլ, պատկերացնո՞ւմ եք, ուսանողին այսպես է սպառնում. «Դրական գնհատական չեմ նշնակի»: Սա արդեն վերջն է...
Բանաստեղծի խոսքը փոխելով՝ ուզում եմ բացականչել. «Ես փոխո՜ւմ եմ մասնագիտությունս»:
Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից