Բարնաուլ քաղաքը ցանկանում են վերանվանել Պուտինգրադ (Լուսանկար)
Բարնաուլից ՏԻՄ թեկնածու Մարինա Չաուզովան մտադիր է խնդրագիր կազմել քաղաքը Պուտինգրադ վերանվանելու կոչով: Առաջարկությունը հնչեցվել է կոմունալ տնտեսության զարգացման մասին բանավեճի ժամանակ:
Չաուզովան նշել է, եթե քաղաքը վերանվանվի «ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի բացառիկ լիդերի անունով», ապա այն «ոտքի կկանգնի և զարգացումը կլինի բազմակողմանի»: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Zham.am