Կարեն Կարապետյանը քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող խնդիրներ է վերհանել ԱԻՆ-ում (տեսանյութ)
- Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ, - Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: