Հայտնաբերվել է օձ` կրթահամալիրի բակում
Մայիսի 19-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում գտնվող «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 19-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պ. Սեվակ փողոցի 4-րդ անցումի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։