Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց խմբակցությունների նախագահների և քարտուղարների անունները:
Այսպես՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը:
«Ելք» խմբակցության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիզյանը:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյանը:
Zham.am