Հայտնի են Ազգային ժողովի երեք փոխնախագահների անունները
Այսօր նորընտիր խորհրդարանում տեղի ունեցան Ազգային ժողովի փոխնախագահների ընտրությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին առաջադրվել էին ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:
Քվեարկության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ: Էդուարդ Շարմազանովը ստացել է 84 պատգամավորի քվե, Արփինե Հովհաննիսյանը՝ 73, Միքայել Մելքումյանը՝ 65:
Zham.am