Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտել է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնությունը. հայտարարություն

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը հայտարարություն են տարածել Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնության առթիվ.

«Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ ընտրական շտաբում համակարգված ընտրակեղծարարությունը բացահայտելուն ուղղված Զարուհի Փոստանջյանի իրավաչափ պահանջին ի պատասխան նրա ու նրա դստեր նկատմամբ շտաբի ու ոստիկանության ներկայացուցիչների հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է։ Այն ցույց է տալիս գաղութային վարչակազմի և նրա պատժիչ հրոսակախմբի վերածված ոստիկանության թրքաբարո վերաբերմունքը մեր ժողովրդի, պետականության, իրավունքի, ՀՀ քաղաքացու, հայ կնոջ, հայ մոր և նրա սերնդի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, մերօրյա ենիչերիների նմանօրինակ վարքագիծը վկայում է այն մասին, որ 2017թ․ «ընտրությունների» ժամանակ տարած «հաղթանակը» նրանք համարում են յուրային ժողովրդին ստրկացնելու և երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելու՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ իրականացվող ցեղասպանական քաղաքականության հաջողված շրջափուլի արձանագրում, ուստի գործում են անթաքույց ցինիզմով ու ինքնավստահությամբ։ Այս երևույթը, վտանգավոր մարտահրավեր լինելով հանդերձ, պետք է սթափեցուցիչ ազդակ դառնա համայն հայության և, առաջին հերթին՝ նրա քաղաքական ու մտավորական դասի համար։

Ինչ վերաբերվում է մեղավորների պատասխանատվությանը, ապա մեր ժողովուրդը պետք է խորապես գիտակցի ոստիկանություն կոչվող կառույցի հանցավոր էությունն ու բնույթը և կասկած չունենա, որ դրա ղեկավարները, ինչպես նաև նրանց ապօրինի հրամանները կատարող մյուս ոստիկանները ոչ հեռու ապագայում օրենքով սահմանված կարգով պատժվելու են իրենց արարքների համար։ Մեր զորակցությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը՝ իրենց ազգային-քաղաքացիական խիզախության ու սկզբունքայնության համար և շուտափույթ ապաքինում ցանկանալով նրանց, այսուհետև գործող համակարգի ներսում և նրա կանոններով քաղաքական գործունեություն իրականացնող ուժերին ու անհատներին հայտարարում ենք ցեղասպան գաղութային վարչակազմի գործակալներ, իսկ մյուսներին կոչ ենք անում համախմբվել ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներո և ժողովրդին ոտքի հանել ու պատրաստվել ընդվզման»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan