Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ
Դիտել նաև
Իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գոտում
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել
Դա զինվորի անվտանգության կոպիտ խախտում կարա լինի
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծանր. նոր մանրամասներ
ՄԵնք կորուստներ չունենք և ամեն ինչ հստակ հայտվել է
Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):
ՊԲ առաջապահ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն