1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Օգոստոսի 12-14-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել
ԼՐԱՀՈՍ
Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ Մոդել Շուշան Երիցյանը եղբոր և հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին (Տեսանյութ) Անձնագրի վավերականության ժամկետները օգոստոսի 12-ից այլեւս չեն երկարաձգվելու «Նա նրբիկ է, անգամ երբ արտասվում է». Քիմ Քարդաշյան Էդմոն Մարուքյանը ապատեղեկատվություն է տարածում. ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի հետ կապված հարցը չի լուծվել Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Խոսրովի անտառում խոշոր կաթնասունները և թռչունները չեն տուժել. Մարինե Կարապետյան Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկար) Ինչու է Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցներին 40-հազարական դրամ բաժանել Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ. դեպքի վայր է մեկնել 24 Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն բարդ պատմությունների կիզակետում Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ Լուսինե Թովմասյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Բենզալցակայանները ցածր որակի բենզինը վաճառվում են բարձրի գնով «ՍԱՍ»-ի նախընտրական ժողովի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Կարեն Կարապետյանը 54-ամյակը նշել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Պուտինի և Թրամփի խոսակցությունը՝ ըստ Comedy Club-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մետրոյի «Երիտասարդական» կայարանը՝ 1980 թվականին Հիվանդության պատճառով թութակը զրկվել է փետուրներից և Համացանցի աստղ դարձել (լուսանկար) Թուրք երեխայի պարը գրավել է համացանցը (տեսանյութ) Նորից ուշադրության կենտրոնում՝ Աննա Սեմենովիչի բարեմասնությունները (ֆոտոշարք) Մեծանուն դերասանները՝ մեկ լուսանկարում Հայուհի Լորեն Խաշյանը կարող է 2020 թ. դառնալ ԱՄՆ առաջին տիկին Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» «Maroon 5»-ի տեսահոլովակի մոդելին չեն վերցնում աշխատանքի սեքսուալ լինելու և մեծ կրծքեր ունենալու պատճառով (լուսանկարներ) Ինչպիսի՞ն է եղել Կասկադը նախկինում (Լուսանկար) Սա տեսնելուց հետո դուք երբեք չեք երկարացնի ձեր եղունգները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սովետական մուլտֆիլմերի ահավոր կիկսերը (Տեսանյութ) Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային Մյասնիկյանի անունը հայտնի փողոցի վրայից հանելուն ես կողմ չեմ Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Աշխարհի ամենատոտալիտար դիկտատուրան Հյուսիսային Կորեայում է Ինչպե՞ս է իրականում թարգմանվում Երևանի Չարբախ թաղամասի անվանումը Ծնունդների թիվը Հայաստանում գերազանցել է մահվան դեպքերի ցուցանիշը Թոշնած դեմքով ու սպիտակ մազերով․ Լուիզա Ներսիսյանն անճանաչելի է դարձել Հմայիչ Սիրուշոյի նոր լուսանկարը (լուսանկար) Ռուզանը ոնց որ ստրուկ լիներ, իսկ ամուսինը արքայության մեջ էր. հարևանները սկսել են նոր տեղեկություններ հաղորդել (տեսանյութ) Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նոր՝ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում. առաջին կադրերը նկարահանման հարթակից Անահիտ Բախշյանն իրեն նվիրած գումարը փոխանցում է զինվորին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Վարչապետը կիրակի օրը կմեկնի Աստանա Օգոստոսի 12-14-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով Փողոցների անունները փոխվելուց հետո կոռուպցիան պակասելո՞ւ է Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Վաղաժամ ծնված Ֆիոնա գետաձին՝ սոցկայքերի աստղ (տեսանյութ, լուսանկար) Ինչպե՞ս հեշտ ու արագ մաքրել նարինջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արևային էներգիա կուտակող ավտոբուս՝ զբոսաշրջային կենտրոններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Իսահակյան փողոցը՝ 1964 թվականին Ադրբեջանը ապահովում է ահաբեկիչների անվտանգությունը Թումանյան փողոցը. 1974 թ. լուսանկար Բարաք Օբամայի դուստրը չափից ավելի կարճ զգեստով գնացել է աշխատանքի (Լուսանկարներ) Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել Շուտով փողոցների անունները փոխելու պահանջով Բաղրամյան պողոտայում ցույցեր կսկսվեն ԴԱՀԿ-ն կոնյակ է վաճառում Սեպտեմբերին սկսվում է քաղաքական նոր թատերաշրջանը 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու նոր կարգ կներդրվի Վրաստանում հայաստանցի վարորդները երթևեկում են ամրագոտին ամուր կապած Անահիտ Հարությունյանի անկեղծ լուսանկարները Ռեպորտաժ փողոցից, որտեղ ոչինչ տեղի չի ունենում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Թե ինչպես Երևանի ոստիկանությունը կանգնեցրեց Lamborghini Aventador LP700-4 Roadster շքեղ ավտոմեքենան (Տեսանյութ) Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչյովայի դղյակը լուսանկարներով (տեսանյութ) Գեղեցկուհի դերասանուհի Տաթև Սարգսյանի (Bonya) կյանքը սոցիալական ցանցերում (լուսանկարներ) Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է իր շքեղ կառուցվածքը (Լուսանկար) Մենք, ունենալով հանքահումք, արտահանում ենք Քիմ Քարդաշյանը նորից ցնցել է իր տեսքով և ցելոֆանե զգեստով (Լուսանկարներ) Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն Խանջյան փողոցն ու Գետառը 1985 թվականին Ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն Ամենաանհավանական եւ վտանգավոր սելֆիները
Հարցում

Հայաստանում կաճեցնեն մաշկ, հյուսվածքներ և օրգաններ

ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են բժշկության բնագավառում: Մեծ է նրանց ավանդը հատկապես բժշկական սարքաշինության զարգացման գործում: Գիտնականների ստեղծած սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում, շատ ավելի մատչելի են: «Գիտությունը պետք է ծառայի բժշկությանը: Դու կարող ես բուժել մարդուն՝ միմիայն իմանալով նրա օրգանիզմի աշխատանքի մանրամասները: Դա անում է ֆիզիոլոգիան»,- ասում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը: Ինստիտուտի լաբորատորիաներում կատարվող հետազոտությունները միտված են բացահայտելու բուժման ավելի արդյունավետ միջոցներ՝ հատկապես այն հիվանդությունների, որոնք թվում է՝ ունեն բուժման մի շարք տարբերակներ, ինչը, ըստ Չեխովի, նշանակում է, որ այդ հիվանդությունները չունեն բուժում:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտը ձևավորվել է ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: 1959թ.-ից ի վեր կրում է ակադեմիկոս Լևոն Օրբելու անունը, ով հանդիսանում է նրա հիմնադիրը: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից այն դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը: Ինստիտուտը առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտն այսօր համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան բուհերի (Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի) և բժշկական կազմակերպությունների հետ: Ունեն համատեղ լաբորատորիա Սանկտ-Պետերբուրգի Սեչենովի անվան էվոլիուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի հետ: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պարբերաբար կյանքի է կոչում նորարարական ծրագրեր: Վերջինը, որը բացառիկ է իր տեսակով, վերաբերում է մաշկի և հյուսվածքների աճեցմանը: Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա: «Ի՞նչ ասել է ցողունային բջիջ. դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների»,-մանրամասնում է Նաիրա Այվազյանը:

Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն ավելի երկար է ծառայում տիրոջը: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Այս տեխնոլոգիան փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում մոտ վերքերը ուշ են փակվում: Շնորհիվ այս մեթոդի, կարող են ստեղծվել մաշկի «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի վրա և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Մաշկն ամենահեշտ ստացվող օրգաններից է, որը կիրառվում է այրվածքների բուժման ժամանակ:

Մաշկի և հյուսվածքների աճեցման լաբորատորիա Ֆիզիոլոգիայի ինստիտուտում

Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է, ինչ գործում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից: «Օրինակ` հաճախ արհեստական մաշկ ստեղծում են աղիքների միջոցով, բնականաբար, մենք չենք կարող օգտագործել մարդու աղիքներ, փոխարենը կարող ենք վերցնել կենդանիները՝ մաքրելով բոլոր բջջային կոմպոնենտներից և հիմքին համապատասխան բջիջներ ավելացնել»,-ասում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի ղեկավար կ.գ.թ. Զարուհի Կարաբեկյանը:

Այժմ ինստիտուտը աշխատում է տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի խուսափել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրներից, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային սպեցիֆիկություն: Ուսումնասիրություններ կատարելու նպատակով իրենց օգնում և որոշակի նյութեր է տրամադրում ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, ով նույնպես զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ: Սակայն ինստիտուտն ունի ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս ավելի արագ և հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով անջատելու գործընթացը, ինչպես նաև հետագայում անջատված բջիջները բուժիչ նպատակներով օգտագործելիս՝ հնարավոր է առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել դրանց կազմի՝ հետևաբար նաև բուժման արդյունավետության վերաբերյալ:

Զարուհի Կարաբեկյանի տեղեկացմամբ՝ այժմ փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր բժիշկների հետ: Վերջինները նույնպես շահարգրռված են ծրագրի իրականացմամբ. այդպիսով հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը:

 

Գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Իրականում այսպիսի ակադեմիական ինստիտուների, որոնք ապրում են այսպես կոչված «բյուջետային ֆինանսավորմամբ», հիմնական գործառույթն է ծնել գաղափարներ, որոնք կդառնան կիրառելի: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Մտադիր են նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը:

website by Sargssyan