Ժողովուրդն ինչ ընտրել է նա էլ պետք է ստանա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Այսօր ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստին ներկա էր նաև «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյաննը: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իր ղեկավարած դաշինքում տեղի ունեցած՝ մանդատներից հրաժարվելու դեպքերին. «Այ, ձեր ցավը տանեմ, գնացին լավ արեցին գնացին, կեսը շտապել են, կեսը տեղեկացված չեն եղել, կեսին էլ ես եմ ուղարկել», - ասաց նա:
Ինչ վերաբերվում է նրան, թե որպես ընդդիմադիր ուժ դաշինքն ինչ է անելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ում որ նախընտրել եք, ում հետ հույս եք կապել, ձեր ձայնը տվել եք ու հինգ տարի էլ պարտաճանաչ կսպասեք: Մեր վստահությունը եղել է 30 տոկոս, 30 տոկոսը մենք պետք է աշխատենք...»:
Մանրամասները` «Ազատության» տեսանյութում: