«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)

Առաջին «բախումները» Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը, որին ելույթ ունեցան Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Հիշեցնենք նաև, որ ըստ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, առաջին նիստը վարում է պատգամավորներից ամենատարիքովը: Տվյալ պահին դա  ՀՀԿ-ից պատգամավոր դարձած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է: Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո նորընտիր խորհրդարան է անցել 105 պատգամավոր, մինչդեռ կիսանախագահական կառավարման ձևի ժամանակ պատգամավորների թիվը 131 էր:

Նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստին «բախում» գրանցվեց խորհրդարանի իշխանական՝ ՀՀԿ և ընդդիմադիր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի միջև: «Կռվախնձորը»՝ ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբում տեղերի բաշխման կարգն էր:

«Խմբակցությունների ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում Հաշվիչ հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ Ազգային ժողով որոշման նախագիծ է ներկայացվել, ըստ որի հանձնախումբը կազմված է 9 անդամից. տեղերը բաշխվել են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ (5 անդամ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք»՝ 2, «Ելք» և ՀՅԴ մեկական. - խմբ.)», - հայտարարեց նիստը վարով Կնյազ Հասանովը, ինչն էլ առաջացրեց «Ելք»-ի անդամների դժգոհությունը: 

«Մեր խմբակցութունը նման քննարկման չի մսնակցել, և մենք համաձայն չենք Հաշվիչ հանձնաժողովի այդ բաշխման հետ: Առաջարկում ենք, որ յուրաքանչյուր խմբակցությունից հավասար՝ 2-ական ներկայացուցիչ լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Շարմազանովը ի պատասխան Նիկոլ Փաշինյանին դիմեց Կնյազ Հասանովին հորդորելով քվեարկության դնել սկզբում նշված առաջարկը՝ համամասնությամբ, չընդունվելու դեպքում՝ երկրորդ՝ հավասար բաշխելու առաջարկը:

Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին նշեց, որ երեկ այդ թեմայով նրանք հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և եկել այն եզրակացության, որ համամասնությամբ կձևավորվի Հաշվիչ հանձնախումբը: 

«Ելք» դաշինքից Արտակ Զեյնալյանն էլ առաջարկեց քննարկել երկու կողմերի առաջարկները. «Առաջարկում ենք քննարկել, ներկայացնել հիմնավորումներ...»:

Դրանից հետո Կնյազ Հասանովը քվեարկության դրեց ՀՀԿ-ի առաջարկը՝ համամասնությամբ:

Քվեարկության արդյունքում 51 «կողմ» և 8 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկը:

Քվեարկության դրված «Ելք»-ի առաջարկը չընդունվեց:

Այնուհետև խմբակցություններն անցան Հաշվիչ հանձնախմբի անդամների թեկնածությունների առաջադրմանը: 

Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն առաջարկելու է ՀՀ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել՝ հասցնելով 9-ի:

Նշենք նաև, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ 1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, 2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն, 3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, 4. Մշտական հանձնաժողովների ստեղծում, 5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, 6. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Zham.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan