Վոլգոգրադում շենքի պայթյունի գործով բերման են ենթարկվել հայր և որդի Բաբայանները (տեսանյութ)
Մայիսի 16-ին Վոլգոգրադում բնակելի տանը կենցաղային գազի պայթյունի գործով բերման են ենթարկվել երեք կասկածյալ՝ գործարար Յուրասլավ Բաբայանը, նրա հայրը՝ Յուրի Բաբայանը և աշխատակից Վլադիմիր Լեկսունկինը: Այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեում:
«Զննություն է իրականացվեն նրանց բնակության վայրում, որի ընթացքում քննիչները առգրավել են գործարարությամբ զբաղվելու մասին վկայող փաստաթղթեր, ինչպես նաև նոթբուք և աշխատակցի սևագիր գրառումներ, որոնցում տեղեկատվություն կար ավելի վաղ նման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ աշխատանքներ կատարող Վլադիմիր Լեկսունկինի ծառայություններից օգտվելու համար փնտրել է համացանցում մայիսի 14-ին: Նշվում է, որ գործարարի խանութի միացումը ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերին արվել է ապօրինաբար, առանց համապատասխան թույլտվության տարածքի վարչակազմի հետ:
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Վոլգոգրադի 4 հարկանի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է: Ողբերգական պատահարը չորս մարդու կյանք է խլել, 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Zham.am