«Ծառուկյան» դաշինքի ԱԺ փոխնախագահի թեկնածուն Միքայել Մելքումյանն է
Այսօր «Ծառուկյան» դաշինքի խմբակցության առաջին նիստի ավարտին հայտնի դարձավ, թե ով է լինելու այդ քաղաքական ուժի ղեկավարը և ՀՀ Ազգային ժողովում դաշինքի փոխնախագահի թեկնածուն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած նիստին որոշվել է, որ խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, իսկ «Ծառուկյան» դաշինքի կողմից Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի թեկնածու է առաջադրվել Միքայել Մելքումյանը:
Հայտնի է դարձել նաև, որ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը և Վարդևան Գրիգորյանը կղեկավարեն ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից երեքը:
Zham.am