Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

Թրամփը և Էրդողանը քննարկել են ահաբեկչությամ դեմ պայքարին վերաբերող հարցեր

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը,  երկու նախագահների հանդիպման օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ աջակցությանը, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, կրոնական գործիչ Ֆեթթուլահ Գյուլենի մասին:

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Թրամփը ընդգծել է, որ Թուրքիային և ԱՄՆ-ին կապում են դաշնակցային հարաբերությունները:
Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային այդ պայքարում: Նա որպես ահաբեկչական կազմակերոպություն «Իսլամական պետության» (ԻՊ) կողքին նշել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակացության» (PKK-ՔԲԿ) անունը:
Նշենք, որ ԱՄՆ-ն աջակցում և զենք է մատակարարում Սիրիայում գործող «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) և դրա ռազմական թևին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) , որոնց Թուրքիան համարում է PKK-ի միավորներից:

Էրդողանն իր հերթին ընդգծել է, որ պետք է պայքարել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ ներառելով նաև սիրիական քրդական ուժերին, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:

«Մեր տարածաշրջանի ապագայում ահաբեկչությունը տեղ չունի: Որևէ երկրի հատկապես YPG/PYD ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցությունը բացարձակապես չի համապատասխանում այս հարցով միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը»:

Նշելով, որ հանդիպման ժամանակ քննարկել են Իրաքի և Սիրիայի խնդիրները՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թրամփի նախագահ ընտրվելն այս տարածաշրջանում նոր սպասելիքների տեղիք է տվել: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր իշխանություններն այդ սպասելիքները չեն փոշիացնի:

«Հատկապես տեղին ենք համարում Սիրիայի վարչակարգի կողմից վերջերս իրականացրած քիմիական հարձակումից հետո ցուցաբերված վճռական դիրքորոշումը: Հույս ունենք, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ սկզբունքային և վճռական պայքարում շարունակական կլինեն քայլերը, որոնք փոխհատուցում կլինեն անցյալի սխալների համար»:

Ասուլիսին ավարտին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի և հյուրնկալության համար և ԱՄՆ նախագահին ընտանիքի հետ միասին հրավիրել է Թուրքիա:

Աղբյուր` Ermenihaber.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan