Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
8
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ալիև ընտանիքի ֆինանսական սկանդալների կենտրոնում

Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին:

Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ է ստացել նախագահ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի կողմից:

Մալթայի հետաքննող լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել է «մի շարք վճարումներ վարկերի ձևով, որոնք ուղարկվել են «Էգրանտ» (Պանամայում գրանցված գաղտնի ընկերություն, որը պատկանում է Մալթայի վարչապետի տիկնոջը): Ամենամեծ գումարը՝ 1.07 միլիոն դոլար, ենթադրվում է, որ փոխանցվել է անցյալ տարվա մարտին: Ըստ պնդումների՝ դրանք փոխանցվել են Pilatus-ի բանկային հաշվից, որը պատկանում է Al Sahra FZCO-ին: Ենթադրվում է, որ Al Sahra-ի սեփականատերը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրն է», գրում է «Գարդիանը»: Մուսկատը և նրա կինը հերքում են, որ իրենք վճարումներ են ստացել «Էգրանտի» հետ կապված:

Հատկանշական է, որ Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերերից մեկը Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունն է: Pilatus բանկի հաշիվներից մեկը Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցիի անունով է, իսկ մյուսը՝ նախագահ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի: Միցին և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիթ Շեմբրին «Պանամայում գրանցված երկու ընկերություններ են հիմնել 2013 թ. պաշտոն ստանձնելուց չորս ամիս անց: Երրորդ կեղծ ընկերությունը՝ «Էգրանտը», ստեղծվել է նույն ժամանակ մալթացի միևնույն հաշվապահի կողմից»: Վարչապետ Մուսկատը և նրա տիկինը հյուրընկալել են Ալիևներին 2014 թ. Մալթա կատարած նրանց այցի ժամանակ:

2005 թ. նախագահ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը վերջերս իր ամուսնու կողմից նշանակվեց Ադրբեջանի փոխնախագահ, որպես իր հնարավոր իրավահաջորդ, ճանաչվել է որպես Պանամայի UF Universe հիմնադրամի երկու ղեկավարներից մեկը, ըստ «Պանամայի փաստաթղթերի», որոնք հրապարակվել էին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից (ICIJ): «UF Universe հիմնադրամը ամբողջական վերահսկողություն ուներ խոշոր ադրբեջանական AtaHolding կոնգլոմերատի վրա: 2005 թ. նախագահ Ալիևի երեք երեխաները, ի լրումն Ադրբեջանի հարկային ծառայության բարձրաստիճան անդամների, ճանաչվեցին որպես շահառուներ… Բացի այդ, Ալիևի դուստրերը վերահսկում են Պանամայում գրանցված մի ընկերություն և երկու այլ ընկերություններ բրիտանական Վիրջինյան կղզիներում: Պանամական ընկերությունը զգալի բաժնեմաս ունի ընկերությունների կոնսորցիումում, որն զբաղվում է ոսկու հանքերի շահագործմամբ Ադրբեջանում: Ալիևի քույրը միակ բաժնետերն ու սեփականատերն է բրիտանական Վիրջինյան կղզիներում 2005 թ. դեկտեմբերին գրանցված մի ընկերության: Գրանցման փաստաթղթերում նրա հասցեն նշված է Լոնդոնի արևմտյան շրջանում, որտեղ տների միջին գինը հասնում է 9 միլիոն դոլարի»:

2017 թ. մայիսի 9-ին հրապարակված հոդվածում «Գարդիանը» նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները «բացահայտորեն պահանջել են [վարչապետ Մուսկատի] հեռացումը աճող կոռուպցիոն սկանդալի, նրա կնոջ ներգրավվածության, պանամական գաղտնի ընկերության և Ադրբեջանի նախագահի դստեր կողմից ենթադրյալ վճարումների պատճառով: Եվրախորհրդարանի հետաքննության հանձնաժողովը Մուսկատին հրավիրել է Ստրասբուրգի նստավայրը՝ իր դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ ցուցմունք տալու, սակայն Մուսկատը մերժել է հրավերը»:

Հետաքննող լրագրող Գալիցիան տեղեկացրել է՝ մի կին, որն աշխատել է որպես Pilatus բանկի սեփականատիրոջ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինեջադի օգնական, չհրկիզվող պահարանում հայտնաբերել և պատճենահանել է Միշել Մուսկատի անունով գրանցված բանկային հաշվի ձևակերպման փաստաթղթերը: Օգնականը հայտնել է թղթակցին, որ «նրան տվել են ընկերությունների մի ցանկ, միգուցե ութ կամ տասը անուն, և ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի դրանց վճարման գործարքներին: Դրանց թվում էին Willerby Inc.-ը, Tillgate Inc.-ը, Hearnville Inc.-ը, Egrant Inc.-ը և Al Sahra FZCO-ը», մի ընկերություն, որը պատկանում է Լեյլա Ալիևային՝ նախագահ Ալիևի դստերը՝ ըստ Times of Malta-ի: Օգնականն ասել է, որ նա տեսել է բանկային հաշիվներ բացելու պաշտոնաթղթերը: «Al Sahra FZCO-ից հարյուր հազարավոր դոլարների վճարումները մշտապես նշվել են որպես վարկային վճարումներ և չեն փոխանցվել նրանց հաշիվներին Pilatus բանկում, այլ նրանց ունեցած հաշիվներին Դուբայում... Մի անգամ, ասել է նա, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ղանբարին հրահանգներ է ստացել Հաշեմինեջադից՝ մոտ 400 հազար դոլարի գումար փոխանցելու մի մալթացի կնոջ, որն ապրում է Նյու Յորքում և ունի ոսկերչական բիզնես: Այն պետք է նշվեր որպես վարկային վճարում»:

Օգնականը խոստովանել է, որ նա բանկի իր պատճենած փաստաթղթերը հանձնել է Մալթայի իշխանություններին, քանի որ «Ես այլևս չէի կարող հանդուրժել կարդալ այդ կեղծիքները, ժխտումները և կիսաճշմարտությունները: Դա չափազանց շատ էր…»:

 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan