Վերջին աղմկոտ դեպքերից հետո բանակում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում