Արծվիկի առաջին գրառումը պարտությունից հետո
«Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։ Եվրատեսիլն ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում», - գրել է Արծվիկը Ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք՝ Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը:
Zham.am