Պայքարել ՀՀԿ-ի դեմ, նշանակում է պայքարել հողմաղացի թևերից մեկի ստվերի դեմ
Եթե կարծում եք, որ ՀՀԿ-ն է բաժանում ընտրակաշառքները, ապա ոչ միայն խորապես սխալվում եք, այլև չեք պատկերացնում այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանում:
Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը Թուրքիայում անվանում են «խորքային պետություն», այսինքն մի ստվերային կառույց, որը զավթել է պետությունը և Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով չի գործում:
Այն գործում է իր ներքին օրենքներով, ստվերային լծակներով և քանի որ ձևականորեն պետք է պահվեն Սահմանադրության պահանջները, ստեղծվել է Հանրապետական կուսակցությունը, որը առերևույթ կատարում է իշխող կուսակցության դերը:
«Խորքային պետությանն» են ենթարկվում իշխանության բոլոր ճյուղերը, ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, տնտեսությունը, բանտերը և այլն:
Սա գրում եմ նրա համար, որ չֆիքսվեք ՀՀԿ-ի վրա, որը իրականում որևէ որոշում չի կայացնում և բնականաբար ընտրակաշառքներ էլ չի բաժանում ու իրականում ընտրությունների ժամանակ` ոչ խորհրդարանական, ոչ էլ Երևան քաղաքի ավագանու, մրցակից սուբյեկտ չի հանդիսանում:
Պայքարել ՀՀԿ-ի դեմ, նշանակում է պայքարել հողմաղացի թևերից մեկի ստվերի դեմ:
Սա է ողջ խնդիրը, ընտրությունների ժամանակ մենք պայքարում ենք հենց այդ հողմաղացի թևի ստվերի դեմ ու հենց այդ պատճառով այդ պայքարն անարդյունք է:
-----------------------------------------------Դոն Քիշոտ դ'Երևան
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից