ՌԴ դեսպանը դատապարտել է Ադրբեջանի կողմից «Շանթ»-ի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը քննադատել է Ադրբեջանի զինուժի կողմից հայկական «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի գնդակոծումը:
«Երբ խաթարվում է հումանիտար իրավունքը, կարծում եմ, չի գտնվի գեթ մեկ սթափ դատող մարդ, որը չի դատապարտի դա: Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտություններ չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի ներքո: Դա, իհարկե, շատ վատ իրադարձություն է և այն քննադատություն է պահանջում», - ասաց դեսպան Վոլինկինը լրագրողների հետ հանդիպմանը:
Դիվանագիտը ևս մեկ անգամ շեշտադրել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաջայնությունների իրագործման անհրաժեշտությունը:
Zham.am