Հանրապետական շտաբի հայտարարությունը եղել է տեսանյութից առաջ, դրանից հետո ձայն չկա հանրապետականից. ԵԼՔ-ի ասուլիսը (տեսանյութ)
Երեկ ԵԼՔ դաշինքը հրապարակեց տեսանյութ, ըստ որի՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբը ընտրակաշառք և քվեարկած ընտրաթերթիկներ է բաժանում մարդկանց, որը սակայն ՀՀԿ նախընտրական շտաբից հերքել են:
«Հանրապետական շտաբի հայտարարությունը եղել է տեսանյութից առաջ, դրանից հետո ձայն չկա հանրապետականից», - ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:
Այս հարցով դաշինքը դիմել է ԿԸՀ և ասուլիս հրավիրել։ Կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։