Զինվորական շարասյուններում ամեն անգամ ոչ թե մեկ, այլ մի քանի մեքենա փչացած է լինում...
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
Փորձանքային «փորձարարությունները»... Հայոց բանակի գլխին. «Փաստ»
Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, ժամանակի հարց է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Առավոտյան Երևան-Սևան մայրուղով զինվորական բեռնատարների շարասյան հանդիպեցի: Միայն իմ անցած ճանապարհին դրանցից 5-ը տարբեր տեղեր փչացել՝ կանգնել էին, զինվորներն իջել՝ փորձում էին նորոգել:
Իհարկե որևէ տարօրինակ բան չկա իմ տեսածի մեջ: Նման շարասյուների հաճախ եմ հանդիպում ճանապարհներին, բայց չգիտես ինչու՝ ամեն անգամ ոչ թե մեկ, այլ մի քանի մեքենա փչացած է լինում: Շարունակ խոսում ենք բանակը նոր տեխնիկայով հագեցնելու մասին, բայց իրականությունն այն է, որ շատ զորամասերում զինվորները ստիպված են լինում իրենց ժամանակի մեծ մասը վատնել հին տեխնիկաները նորոգելու ու շահագործելու վրա:
Աչքիս վերջին անգամ նոր բեռնատար ստացել ենք նախորդ տարվա ապրիլին՝ այն էլ մեր «սպեցնազն» է առգրավվել ադրբեջանցիներից:
Թագուհին Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից