ԱՄՆ Ազգային հետախուզություն. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը պահպանվում է
Մայիսի 11-ին ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը կոնգրեսին է ներկայացրել 2017 թ. իր կանխատեսումները: Այնտեղ, մասնավորապես, զգուշացվում է Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության պահպանման մասին: Հաղորդում է «Rusarminfo.ru»-ն:
«Լեռնային Ղարաբաղի տարածքի համար լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացավ 2016 թ. ապրիլին, կողմերի փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը և ներքին ճնշման ուժգնացումը ենթադրում են, որ 2017 թ. լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը պահպանվում է», - ասվում է զեկույցում:
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի կարծիքով, 2017 թ. Ադրբեջանում կմեծանա այլակարծության նկատմամբ ճնշումներն իշխանությունը պահպանելու համար, քանի որ հասարակությունը մարտահրավեր կնետի երկրում տնտեսական խնդիրների հետ կապված: Ներքին խնդիրներին զուգահեռաբար Բաքուն կփորձի բալանս գտնել Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի հետ հարաբերություններում:
Zham.am