Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Այո, ՀՀԿ-ում իրարից ձայներ են խլել. Սամվել Նիկոյան

ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել:

–Պարոն Նիկոյան, դաշնակցության հետ կոալիցիան ի՞նչ խնդիր է լուծելու երկրի համար, եթե ոչ միայն ՀՀԿ–ի միակուսակցական նկրտումների ֆոնը ծածկելու հնարավորություն է:

– ՀՀԿ–ն միշտ էլ փորձել է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տարբեր ձևաչափերով: Մեր գործընկերները եղել են ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, տարբեր ժամանակ համագործակցության տարբեր ֆորմատ եղել է: Եթե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՅԴ–ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որը մենք իրականացնում էինք, մասնավորապես պառլամենտական հանրապետությունը, համամասնական ընտրական համակարգը, և նրանց մոտ կար ցանկություն դա միասին անելու և մենք միասին իրականացնում ենք, մենք միայն դա ողջունում ենք: Մենք ձեր ասած խնդիրը չունենք:

– Միահեծան իշխանության ֆոնը ծածկելու համար չէ՞ այդ կոալիցիան:

– Մենք ընդամենը տարել ենք մոտ 50 տոկոսը, այսինքն ընտրողների ուղիղ կեսն է մեզ ձայն տվել, և ընտրական օրենքի համաձայն մենք ունենում ենք այդ մեծամասնությունը: Բայց եթե որևէ քաղաքական ուժի հետ մենք խնդիր ունենք համատեղ լուծելու մեր պետության առջև ծառացած խնդիրները, կարծում ենք, դա ավելի արդյունավետ կլինի, մենք միշտ էլ գնում ենք այդ ճանապարհով: Չենք կարծում, որ ՀՀ–ում ճիշտ կլինի, որ մի քաղաքական ուժը միանձնյա ողջ կառավարումն իրականացնի:

– Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը:

– Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և’ հանրության, և’ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում:

– Քաղաքական ուժերը վիճարկեցին ընտրությունների արդյունքները, պարոն Նիկոյան:

– Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ հասարակությունը փողոցում իր դժգոհությունն էր արտահայտում, այս անգամ հասարակության մոտ չկար որևիցե կասկածանք քվեարկության արդյունքների վերաբերյալ: Իսկ բոլորս էլ գիտեինք, որ ՀԱԿ–ը անպայման դիմելու էր Սահմանադրական դատարան, որովհետև նա, ըստ էության, չէր պատրաստվում քվեարկության օրվան, այլ պատրաստվում էր դրանից հետո գործողությունների: Քանի որ փողոցային որևէ գործողություն ինքը չէր կարող իրականացնել, մնում էր ՍԴ–ում փորձեր սև բիծ թողնել ընտրությունների վրա, որը բնական է` չէր ստացվի, որովհետև դատարկ թղթապանակով էին գնացել ՍԴ:

– Ասել է թե՝ իշխող կուսակցության շնորհակալությունն ուղղվում է ընդդիմությա՞նը, որը մարդ չտարավ Ազատության հրապարակ և հետընտրական զարգացումներ չեղան:

– Որևիցե մեկին մենք շնորհակալություն հայտնելու ցանկություն չունենք: Որևիցե մեկը չէր կարող նրանց հանել փողոց, դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնելու ցանկություն կամ մտայնություն որևէ մեկը չուներ:

– Պարոն Նիկոյան, ասում եք՝ հասարակությունն ընտրել է այնպես, ինչպես ուզել է, այսինքն իշխանությունը համարում է, որ կարելի է պահել աղքատ հասարակություն, որի մի մասին կարելի է 10 հազար դրամով ժամանակ առ ժամանակ գնել և ասել , որ դա կամարտահայտության ձև՞ է, իրենց կամքո՞վ են գնացել ընտրության:

– Ոչ ընտրակաշառքը, ոչ վարչական լծակները ու ճնշումները որևիցե մեկի քվեարկության վրա չեն կարող ազդել կամ գրեթե ազդեցություն չեն կարող ունենալ:

– Ասվում է, որ այս անգամ ընտրակաշառքի վերահսկողության հստակ մեխանիզմներ են եղել:

– Թե ընդդիմությունը, թե փորձագետները և մենք բացատրել ենք, որ անհնար է վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են այնպես, ինչպես ուզում էին:

– Կարծում եք, ընտրակաշառք վերցնելով քվեարկությունն է՞լ է «իրենց ուզելով», «նորմալ» քվեարկություն:

– Ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է, և ես միշտ բոլոր լրագրողներին ասում եմ՝ ես ընտրող եմ, ինձ երբևէ որևե մեկը չի առաջարկել ընտրակաշառք, ոչ էլ որևե մեկին ես եմ առաջարկել, իսկ եթե ունեք փաստեր, դիմեք համապատասխան մարմիններին:

– Պարոն Նիկոյան, տեղեկություն կա, որ անգամ ընտրակաշառքի սահմանված չափը ՀՀԿ–ականները չեն պահել ու իրարից ձայներ են խլել:

– Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan