1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Ապաստան ստանալու համար դիմել եմ Հունաստանին. Սևան Նիշանյան Ռուս քաղաքագետ. Պուտինը շուտով վերջնագիր է ներկայացնելու Սերժ Սարգսյանին Կանադան ռազմական մեքենանե՞ր է մատակարարում Ադրբեջանին «Կներկայացնեմ իրական պատճառը». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը Հենրիխ Մխիթարյանի 11 մետրանոցն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել «Ռեալին» (Տեսանյութ) Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ (լուսանկարներ) «Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում (Լուսանկարներ) Հակառակորդի գնդակոծությունից Չինարիում վնասվել է գյուղի մանկապարտեզը, բնակելի տներ Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանում ինքնաթիռի սրահում հեռախոսի ու վերնահագուստի տեղափոխումը կարող է վճարովի դառնալ Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Քուռը կարող է տրանսպորտային այլընտրանք դառնալ Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Ապաստան ստանալու համար դիմել եմ Հունաստանին. Սևան Նիշանյան Ադրբեջանցի ընդդիմադիրը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել «Ավելի ուժեղ եմ դարձրել, ամրացրել եմ բնավորությունս». Հենրիխ Մխիթարյան Ռուս քաղաքագետ. Պուտինը շուտով վերջնագիր է ներկայացնելու Սերժ Սարգսյանին Կանադան ռազմական մեքենանե՞ր է մատակարարում Ադրբեջանին Մահացել է հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Wolksvagen-ով բախվել է պատին. մեքենան վերածվել է մոխրակույտի Գյումրիում բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը քուրդ զինյալների մասին ֆիլմ կնկարահանի Սպիտակ տուն․ Թրամփն աջակցում է նոր պատժամիջոցներին «Աթոռամոլությունը»՝ հայ քաղաքապետերի նոր ախտանիշ Աշխարհի ամենամեծ երիկամները հեռացրել են Դուբայում.Գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Երկրաշարժ` Վայքից 6 կմ արևմուտք. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ Կադիրովը հորը Թուրքիայից վերադարձրել է աղջկան, որտեղ ձերբակալվել էր նրա մայրը (Տեսանյութ) Ներդրումների մասին տվյալները՝ առևտրային գաղտնի՞ք ‹‹Ծիրանի ծառ››-ը՝ Արամ MP3-ի մեկնաբանությամբ Բանասերն առաջարկում է հեռացնել այբուբենի տառերից 11-ը, դրանք, ըստ նրա, ավելորդ են Ծմակահողը հավակնում է դառնալ զբոսաշրջային գյուղ (Տեսանյութ) Թևան Պողոսյանը՝ ՀՀ ՔՀԿ‐ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Բաթումի հայ բնակչության թիվը կրկնակի նվազել է Ադրբեջանական լրատվականների կեղծ սենսացիաների մասին Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը Թալիշը վերականգնվում է ԱԻՆ-ը զգուշացնում է. սպասվում է մինչև 38…40 աստիճան տաքություն Ներմուծման ծավալների աճ է արձանագրվել հասնելով 25.8 %-ի ՄԻՊ-ը Գևորգ Սաֆարյանի գործով միջոցներ է ձեռնարկում «Ելքը» դիմել է Տարոն Մարգարյանին՝ հրաժարվել Շահեն Հարությունյանի դեմ դիմումից ՈՒժգին քամուց հրապարակում ցած է ընկել լուսացույցը «Զվարթնոց» օդանավակայանում հուլիսի 24-ի գիշերը քաղաքացի է հանկարծամահ եղել Խոշոր հրդեհ` Նիկոլ Դումանի փողոցի 5 տների տանիքներում Հենրիխ Մխիթարյանն այս անգամ էլ լուսանկարվել է Ջուլիա Ռոբերթսի հետ Սփյուռքում այսօր նահանջ է ապրում հայեցի կրթությունը. Գարեգին Բ-ն՝ սփյուռքահայ ուսուցիչներին Էդվարդ Նալբանդյանն Արցախում ներկա է եղել Գանձասարի վանքի օծման 777-ամյակին նվիրված տոնակատարությանը Մադոննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր և Սոս Ջանիբեկյանի համատեղ հանգստից Քիմ Քարդաշյանը կրկին ցնցել է բոլորին՝ մերկ կրծքով Քանյե Ուեսթի հետ ժամադրության գնալով (18+) «Կներկայացնեմ իրական պատճառը». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը Երևանում կրկին +40 աստիճան տաքություն Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երեխա Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Արցախում նռան այգիների ծավալն անընդհատ աճում է Այսօր Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում Պայթյուն՝ Արտաշատ քաղաքի գազալցակայանում Հենրիխ Մխիթարյանի 11 մետրանոցն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել «Ռեալին» (Տեսանյութ) Մյասնիկյան պողոտայում թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա 7 վիրավոր Ինչ ուտել, ինչ չուտել. ամռանը հարկավոր է զգույշ ուտել. Վարդանուշ Պետրոսյան Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Զինծառայողին գտել են կախված վիճակում Երիտասարդացեք 10 տարով` խաչբառի օգնությամբ «Մեկ շաբաթում հասցրեցի ծանոթանալ և աշխատել հետաքրքիր մարդկանց հետ». Սիրուշո Հոլանդիայում արտադրված «Դիկտատոր» չիպսերը` Ադրբեջանի նախագահի պատկերով Այսօր մեռելոց է Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ (լուսանկարներ) «Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում (Լուսանկարներ) Ւրինա Շեյքը Vogue-ի համար ամբողջովին մերկացել Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով 2017թ. I կիսամյակում Հայաստանում օղու արտադրությունը նվազել է 38.7%-ով Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Հակառակորդի գնդակոծությունից Չինարիում վնասվել է գյուղի մանկապարտեզը, բնակելի տներ Սասնա ծռերը հացադուլ են հայտարարել Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է երթով Կարեն Կարապետյան. Կեղտի մեջ ապրում ենք, ալարում ենք, բողոքում ենք (Տեսանյութ) Բերման է ենթարկվել թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ գողացած անձը Սերժ Սարգսյանը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Սոցհարցում. Թուրքերի համար սպառնալիք հանդիսացող համար առաջին երկիրը ԱՄՆ-ն է Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն` մինչև +38, +40 Հակառակորդը կրկին գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը Նազենի Հովհաննիսյանի բարեմաղթանքը նորակոչիկներին (Տեսանյութ) 7 օր առաջնագծում. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին Հայտնի է Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստի օրը Հակառակորդը կիրառել է «SPIKE» հրթիռ Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ Սարգսյանին Գայանե Ասլամազյանի և ամուսնու ամառային հանգիստը Կարեն Կարապետյան. Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ բյուջեից գումար եք ուզում

Այո, ՀՀԿ-ում իրարից ձայներ են խլել. Սամվել Նիկոյան

ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել:

–Պարոն Նիկոյան, դաշնակցության հետ կոալիցիան ի՞նչ խնդիր է լուծելու երկրի համար, եթե ոչ միայն ՀՀԿ–ի միակուսակցական նկրտումների ֆոնը ծածկելու հնարավորություն է:

– ՀՀԿ–ն միշտ էլ փորձել է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տարբեր ձևաչափերով: Մեր գործընկերները եղել են ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, տարբեր ժամանակ համագործակցության տարբեր ֆորմատ եղել է: Եթե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՅԴ–ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որը մենք իրականացնում էինք, մասնավորապես պառլամենտական հանրապետությունը, համամասնական ընտրական համակարգը, և նրանց մոտ կար ցանկություն դա միասին անելու և մենք միասին իրականացնում ենք, մենք միայն դա ողջունում ենք: Մենք ձեր ասած խնդիրը չունենք:

– Միահեծան իշխանության ֆոնը ծածկելու համար չէ՞ այդ կոալիցիան:

– Մենք ընդամենը տարել ենք մոտ 50 տոկոսը, այսինքն ընտրողների ուղիղ կեսն է մեզ ձայն տվել, և ընտրական օրենքի համաձայն մենք ունենում ենք այդ մեծամասնությունը: Բայց եթե որևէ քաղաքական ուժի հետ մենք խնդիր ունենք համատեղ լուծելու մեր պետության առջև ծառացած խնդիրները, կարծում ենք, դա ավելի արդյունավետ կլինի, մենք միշտ էլ գնում ենք այդ ճանապարհով: Չենք կարծում, որ ՀՀ–ում ճիշտ կլինի, որ մի քաղաքական ուժը միանձնյա ողջ կառավարումն իրականացնի:

– Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը:

– Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և’ հանրության, և’ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում:

– Քաղաքական ուժերը վիճարկեցին ընտրությունների արդյունքները, պարոն Նիկոյան:

– Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ հասարակությունը փողոցում իր դժգոհությունն էր արտահայտում, այս անգամ հասարակության մոտ չկար որևիցե կասկածանք քվեարկության արդյունքների վերաբերյալ: Իսկ բոլորս էլ գիտեինք, որ ՀԱԿ–ը անպայման դիմելու էր Սահմանադրական դատարան, որովհետև նա, ըստ էության, չէր պատրաստվում քվեարկության օրվան, այլ պատրաստվում էր դրանից հետո գործողությունների: Քանի որ փողոցային որևէ գործողություն ինքը չէր կարող իրականացնել, մնում էր ՍԴ–ում փորձեր սև բիծ թողնել ընտրությունների վրա, որը բնական է` չէր ստացվի, որովհետև դատարկ թղթապանակով էին գնացել ՍԴ:

– Ասել է թե՝ իշխող կուսակցության շնորհակալությունն ուղղվում է ընդդիմությա՞նը, որը մարդ չտարավ Ազատության հրապարակ և հետընտրական զարգացումներ չեղան:

– Որևիցե մեկին մենք շնորհակալություն հայտնելու ցանկություն չունենք: Որևիցե մեկը չէր կարող նրանց հանել փողոց, դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնելու ցանկություն կամ մտայնություն որևէ մեկը չուներ:

– Պարոն Նիկոյան, ասում եք՝ հասարակությունն ընտրել է այնպես, ինչպես ուզել է, այսինքն իշխանությունը համարում է, որ կարելի է պահել աղքատ հասարակություն, որի մի մասին կարելի է 10 հազար դրամով ժամանակ առ ժամանակ գնել և ասել , որ դա կամարտահայտության ձև՞ է, իրենց կամքո՞վ են գնացել ընտրության:

– Ոչ ընտրակաշառքը, ոչ վարչական լծակները ու ճնշումները որևիցե մեկի քվեարկության վրա չեն կարող ազդել կամ գրեթե ազդեցություն չեն կարող ունենալ:

– Ասվում է, որ այս անգամ ընտրակաշառքի վերահսկողության հստակ մեխանիզմներ են եղել:

– Թե ընդդիմությունը, թե փորձագետները և մենք բացատրել ենք, որ անհնար է վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են այնպես, ինչպես ուզում էին:

– Կարծում եք, ընտրակաշառք վերցնելով քվեարկությունն է՞լ է «իրենց ուզելով», «նորմալ» քվեարկություն:

– Ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է, և ես միշտ բոլոր լրագրողներին ասում եմ՝ ես ընտրող եմ, ինձ երբևէ որևե մեկը չի առաջարկել ընտրակաշառք, ոչ էլ որևե մեկին ես եմ առաջարկել, իսկ եթե ունեք փաստեր, դիմեք համապատասխան մարմիններին:

– Պարոն Նիկոյան, տեղեկություն կա, որ անգամ ընտրակաշառքի սահմանված չափը ՀՀԿ–ականները չեն պահել ու իրարից ձայներ են խլել:

– Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում:

 

website by Sargssyan