Հանուն 15 մլն եվրոյի
«Ժողովուրդը» գրում է. «Իշխանությունները շարունակում են ձեւացնել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, քայլեր անում այդ ուղղությամբ: Օրինակ՝ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության է արժանացրել «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, նախատեսվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունն իրավասու պետական մարմնին ազդարարել անանուն կերպով: «Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով: Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ՝ քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: