Հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել
Դիտել նաև
Հնգյակից ողջ մնացած Ռոզին արդեն 11 ամսական է (ՖՈՏՈ)
Կարծիքները իրարամերժ չէին
Հնգյակի աղջիկներից մեկի քաշն ավելացել է, մյուսինը՝ վերականգնվել, տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Հնգյակ երեխաներից տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նոր մանրամասներ
Հնգյակի ծնողները վրդովված են և ակնկալում են, որ գոնե այժմ փոքրիկների բուժման համար դրսից մասնագետներ կհրավիրվեն
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակում կա աննշան դրական տեղաշարժ:
«Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններում գտնվող հնգյակի երկու աղջիկ երեխաների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են: