Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

120.000-ից մինչև 650.000 դրամ է տրամադրվում կորոնավիրուսով վարակված 1 անձի բուժման համար

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման համար պետության կողմից բժշկական հաստատություններին տրամադրվող գումարի չափի տարբեր շեմեր են քննարկվում։ Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ կառավարությունն իրականում 1 պացիենտի բուժման համար 750.000 դրամ է փոխանցում բուժհաստատությանը, սակայն լիարժեք բուժումը կատարվում է 250.000 դրամի սահմաններում։

168.am-ը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե՝

Կառավարությունը որքա՞ն գումար է փոխանցում բուժհաստատությանը COVID-19-ով վարակված 1 անձի բուժման համար։

Ի՞նչ է ներառված այդ գնի մեջ (ներկայացրեք դեղերի ցանկը՝ ըստ արժեքների, եթե սնունդը նույնպես ներառված է, ապա առանձին նշեք նաև դրա արժեքը)։

Արդյո՞ք բուժհաստատություններին տրամադրվող գումարը միշտ նույնն է եղել, թե՞ ինչ-որ հանգամանքներով պայմանավորված՝ փոփոխվել է, եթե այո, նշեք, թե մինչ օրս քանի՞ անգամ է փոփոխվել՝ հստակ նշելով ժամկետները և տրամադրվող գումարի չափը 1 անձի բուժման համար։

Առողջապահության նախարարության պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Կորոնավիրուսով պացիենտների բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններում, ինչը ենթադրում է, որ տվյալ բժշկական կենտրոնները բուժական այլ ծառայություններ չեն կարող մատուցել։ Այդ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը հատուցում է նշված կենտրոնների ամբողջական պահպանման ծախսերը՝ աշխատավարձ, կոմունալ և էներգետիկ, նաև դեղորայքի, անհրաժեշտ պարագաների և այլ ընթացիկ ծախսերը, որոնք մինչև վերապրոֆիլավորումը բժշկական կենտրոնները կատարում էին սեփական եկամուտների հաշվին, որը ձևավորվում էր փաստացի կատարված վճարովի ծառայություններից։

Դեղերի ցանկ՝ ըստ արժեքների, հնարավոր չէ ներկայացնել, քանի որ բժշկական կենտրոնները բուժման գործընթացում առաջնորդվում են հաստատված ուղեցույցներով:

Միաժամանակ, առանձին դեպքերում, ելնելով բուժման անհատական մոտեցման անհրաժեշտությունից, բժշկական կենտրոններն իրենք են ձեռք բերել դեղորայք՝ հատկացված պետական միջոցներով։

Ինչ վերաբերում է սննդով ապահովելուն, ապա 2020 թվականի հունիսի 3-ի Էկոնոմիկայի նախարար թիվ 604-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի Առողջապահության նախարարի 1753-Լ համատեղ հրամանով բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշված պացիենտների սննդի ապահովման աշխատանքների կազմակերպման լիազոր մարմինը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։

Հաշվի առնելով վերապրոֆիլավորված բուժկենտրոնների տարբեր մահճակալային ֆոնդերը, առկա ռեսուրսները, տարբեր ժամանակահատվածներում վերապրոֆիլավորված լինելը, ինչպես նաև պացիենտների ուղեկցող հիվանդությունները, ճիշտ չափելի չեն դարձնում մեկ պացիենտի վրա միջին ծախսի գոյացումը։

Որոշ դեպքերում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումն իրականացվում է բազմապրոֆիլ բուժկենտրոններում։ Տվյալ բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարումները կատարվում են հետևյալ պայմանագրային գներով՝

Առողջապահության նախարարությունը հարցման պատասխանին կից ներկայացրել է ապրիլի 6-ի դրությամբ վերապրոֆիլավորված բուժհաստատությունների ցանկը, դրանք 21-ն են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan