«Շանթ»-ի օպերատորը վիրավորվել է մարտական դիրքերի միջտարածությունում. Սենոր Հասրաթյան
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
«Շանթ»-ի օպերատորը վիրավորվել է մարտական դիրքերի միջտարածությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ եւ ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»,- գրել է Հասրաթյանը: