Չեմպիոնների լիգա. «Ռեալը» եզրափակիչում է (Տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ընդունեց «Ռեալին»: Առաջին խաղում «ատլետները» պարտվել էին 0-3 հաշվով:
12-րդ եւ 16-րդ րոպեներին դաշտի տերերը գոլի հեղինակ դարձան՝ ոգեւորելով իրենց երկրպագուներին, սակայն առաջին խաղակեսի վերջում Բենզեմայի ֆանտաստիկ անցումից, Կրոսի հարվածից եւ Իսկոյի եւս մեկ հարվածից հետո հաշիվը դարձավ 2:1 եւ այդպես էլ մնաց մինչեւ խաղի վերջ:
«Ատլետիկո» - «Ռեալ»
գոլերը՝ Սաուլ 12, Գրիզման 16 (11մ) - Իսկո 42
Zham.am