Ինչու՞ է ԱՆ-ն նորից տասնյակ հազարավոր եվրո պահանջում կառավարությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը նորից գումար է խնդրում կառավարությունից՝ արդարադատության բացակայության հետևանքները փոխհատուցելու համար: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկու չզեկուցվող նախագիծ է բերել, որոնցից մեկով 2 հազար 400 եվրոյին համարժեք դրամ, մյուսով' 50 հազար 165 եվրոյին համարժեք դրամ է խնդրում պետական բյուջեից: Ի դեպ, նախարարի այսօրվա բոլոր նախագծերն էլ չզեկուցվող են: Արփինե Հովհաննիսյանն այդ գումարներն ուզում է, որ առաջին դեպքում փոխհատուցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի պահանջները կատարելու համար, երկրորդ դեպքում՝ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ (թիվ 11275/07 գանգատ) 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի պահանջները կատարելու համար: Այսինքն' Հայաստանն այս երկու գործերով պարտվել է ՄԻԵԴ-ում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: