Իսկ ո՞վ ասաց, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է, քան բազմազավակ ընտանիքի միջնեկ զավակինը
Իսկ ո՞վ ասաց, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է, քան բազմազավակ ընտանիքի միջնեկ զավակինը: Տեսնես մոր համար բոլոր զավակները հավասար են, թե՞ միակը միշտ առավել է , քան բազմազավակի միջնեկը:
Ո՞վ մեզ թույլ տվեց տարբերություն դնել զոհվածների միջև: Չունեվորի երեխան ավելի՞ հարազատ է: Եթե մարդ կարողացել է տուն, տեղ ապահովել , ապա իր զավակի մահը ավելի հեշտ կարելի տանե՞լ: Ի՞նչ է նշանակում զոհվածը ընտանիքի միակ զավակն էր: Անապահով ընտանիքից էր: Զորանոցում ապահով ու անապահով ընտանիքներ չկան:
Այդ պահին բոլորը քնում են նույն երկաթից ճաղերով անկողնու վրա ու առավոտյան զարթնում են 6:00-ին: Զորամասի պատերից դուրս մենք արդեն դասակարգում ենք բոլորին՝ հարուստի, անապահովի, բազմազավակի ու ընտանիքի միակ զավակի: Դրա իրավունքը մեզ ոչ մեկ չի տվել, բայց մենք որոշել ենք, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է , քանի բազմազավակ ընտանիքի միջնեկինը:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից