1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին Կոալիցիան որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանին (Տեսանյութ) Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ ԱԺ լսումներ՝ «2008թ․-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Երևանի քաղաքապետարանն աշխա­տակիցներին պարգևատրման համար ծախսել է 639.212.300 դրամ, այս տարի կծախսի 700 մլն դրամ Արմեն Սարգսյանին ժողովո՞ւրդը կընտրի Ծեծկռտուք եթերի ժամանակ. НТВ. Տեսանյութ Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Զավեշտալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում (տեսանյութ) Սպանե՞լ են. անհետանալուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. նա «Ռոսիա» տոնավաճառի աշխատակից էր Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրի հետքերով Երևանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին Լևոն Մարտիրոսյանը կվերադառնա և կաշխատի Արմեն Սարգսյանի գրասենյակո՞ւմ ԲԴԽ-ում 5 կառավարելի դատավորների ընտրությունը կատարվում է Գագիկ Հարությունյանի զգոն հայացքի ներքո Դավիթաշենի այգու ծառերը կտրել են Ռուբեն Գևորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գևորգյանի ապագա կառույցի համար Բենզինով մեքենա վարելը կառավարության մենաշնո՞րհն է Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարիվիրավորների մեջ է Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդին (Տեսանյութ) Կոալիցիան որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանին (Տեսանյութ) Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները անողոք արշավ են ծավալում նախագահի անկուսակցական թեկնածու Պավել Գրուդինին դեմ Թրթուրակիր վարունգներ ներմուծած հնդկական ընկերությունը խոստացել է վերացնել թերությունները Հուսամ՝ եզրափակչում Կամիլը կներկայանա առանց ավելորդ մեյմունությունների Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել «Արթիկ» ՔԿՀ-ում այցելուի մոտից արգելված իրեր են հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է «Ռոսիա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցի դին (ֆոտոշարք) Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ Դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով. Բ. Պիպոյան (Տեսանյութ) Ուկրաինացի բլոգերը մեկնաբանել է հեռուստահաղորդավար Նորկինի հետ կռիվը (Տեսանյութ) Սարսափելի դեպք Դադիվանքում. ինչպես են այրվել 7 ամսական զույգ երեխաները. մանրամասներ Ադրբեջանցիների տգիտությունն անսահմանափակ է Պատասխանատվություն ստանձնելուց խուսափելը պետականախույս դիրքորոշման բացահայտ դրսևորում է ԱԺ լսումներ՝ «2008թ․-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Արտակարգ դեպք. Սոթքում, ռուսները պատանդ են պահել եվրոպացի տուրիստին ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Խոշոր վթար Երեւանում. Վթարված մեքենաներից մեկը հայտնի գործարարի որդունն է (ֆոտոշարք) «Ի՞նչ են ուզում՝ գնա՞նք էս երկրից». Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ անունից ԱԺ-ն 12 միլիոնանոց պայմանագրեր է կնքել «ՄՏՍ Հայաստանի» և «Յուքոմի» հետ Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի Արծվիկ Մինասյանը կողմ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը. Երևանի քաղաքապետարանն աշխա­տակիցներին պարգևատրման համար ծախսել է 639.212.300 դրամ, այս տարի կծախսի 700 մլն դրամ Փլուզում Գյումրիի շենքերից մեկում. 11 բնակիչ է տարհանվել «Հին Երևան»-ում կառուցում են մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն Թեժ պայքար՝ ԲԴԽ կազմում ընդգրկվելու համար. 5 տեղի համար պայքարում է 30 դատավոր Լևոն Ալթունյանը ցանկանում է վերահսկել մասնավոր հիվանդանոցները Արմեն Սարգսյանին ժողովո՞ւրդը կընտրի Սենսացիա. ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում կհանդիպի ՀՀԿ-ականներին Գեներալներ Մանվելն ու Սեյրանը նախագահականից «դաբրո» են ստացել Ծեծկռտուք եթերի ժամանակ. НТВ. Տեսանյութ Արցախում զոհված Գրիգորը 5 ամսից կզորացրվեր. Նոր մանրամասներ Նազենի Հովհաննիսյան. «Նայիր աչքերին ու Սիրտը կտեսնես, եթե մաքուր ես» Մարինացված վարունգի մեջ եղել են միջատի՝ սև ճանճի թրթուրներ Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել. Իվետա Տոնոյան Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել «Ելք»-ն առաջարկում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ Սիրուշոյի նոր լուսանկարները՝ Բելգիայից «Հիմա ուրախանում են, տարիներ հետո կպարծենան և կհասկանան...». Էմմի Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ) Մի 2 նկատառում կապված դեղերի վերահսկողության նոր օրենքի հետ Պուտնի գլխավոր հակառակորդ Գրուդինինի հովանավորը ադրբեջանցի օլիգարխ Արաս Ագալարովն՞ է Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը «Սա անմարդկայնության հետևանքն է»․ Ծերեթելիի հիվանդանոցում 2 տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել (Photo) Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է Կառավարության ու Երևանի ավագանու նիստերը փակելը դեռ ծաղիկներն են 11-ամյա աղջկա կյանք խլած պատահարի մասնակից «Համեր»-ի վարորդը կրկին կալանքի տակ է Զյուգանովի ու Գրուդինինի «քաղաքագետ» Շեվչենկոյի կարծիքով հայերը Ռուսաստանի թշնամիներն են, իսկ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին (Տեսանյութ) Մի քանի ազդակ՝ Մյունխենից. Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես» ՀՅԴ-ն կիսվել է. Լևոն Մկրտչյանը բոյկոտում է, Դավիթ Լոքյանը՝ հաճոյանում Կարեն Կարապետյանին Ինչպես է Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ն «սպանում» մրցակցին. Սպասվում է դատական պրոցես Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատություններում ժողովներ են հրավիրվում Բանանը թանկացել է 44 տոկոսով Որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ. Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին՝ ավագանու միջադեպի մասին Թեզը թաքուն «պաշտպանող» քաղաքապետը չի կարող լրագրողների համար բաց լինել,չկա նման ճշմարտություն Զապը և մի քանի այլ քրեականներ արտաքսվել են ՀՀ-ից՝ ՊՊԾ գնդի չեզոքացմանը չօգնելու համար ԱՄԷ-ից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է Արթուր Բաղդասարյանը հրահանգել է համագումարին դահլիճը «լցնել» Եթե օրինապաշտ հարկատուն դրանից տուժելու է, ապա այդ առաջարկը մերժվում է. Վարչապետ (տեսանյութ) ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել Մոգերինին՝ Նալբանդյանին. Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, փաստաթուղթ ենք ստորագրում Առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքը կհայտարարի իր միասնական դիրքորոշումը Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ Երևանում «Թամարա» ընկերության փոխտնօրենը BMW X6-ով վրաերթի է ենթարկել Security Dream ընկերության օպերատորին 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրվել է 18.7% աճը. Նախարար Եվա Ռիվասը ներկայացել է շքեղ դիմահարդարմամբ (ֆոտո)
Հարցում

ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում իրականացվել են 500-ից ավելի հարցաքննություններ, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 100-ից ավելի փորձաքննություններ (դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական, դատակենսաբանական և այլն), դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են նաև բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Արդյունքում, հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ վերը նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով` իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ու օգնություն ցուցաբերելու նպատակով գնդի տարածք այցելած բուժաշխատողներին, գնդի հերթապահ մասում գտնվող զինանոցից հափշտակել են հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և ատրճանակներ: Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը:

Մխիթար Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արամ Մանուկյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Հովհաննես Հարությունյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Գառնիկ Հովակիմյանի և կազմակերպված խմբի այլ անդամների հետ 2016 թվականի հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ. Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոց:

Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ կոտրել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակել դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Այսպիսով, քննությամբ հիմնավորված հանցավոր արարքների կատարման համար`

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արմեն Բիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սեդրակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետով,

Վարուժան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Խաչատուր Գիչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan